Քողարկվելով ժողովրդավարություն, Նախագահ Էրդողանի գլխավորած բռնապետությունը շարունակում է
ոչնչացնել իրավունքներն ու ազատությունները իր երկրի՝ Թուրքիայի սահմաններից ներս և դուրս:
Փորձելով դառնալ տարածաշրջանային հիմնարար դերակատար, մի բան, որին նա հասել է մասամբ նրան
մեղադրող շատերի օգնությամբ, ինքնահռչակ սուլթանը ուժերը չափում է միջազգային առաջնորդների հետ,
հրապարակայնորեն կարդում է սադրիչ արտահայտություններ, ներխուժում է և ռմբակոծում քաղաքներ ու
բնակավայրեր այլ երկրներում, շարունակում է իրականացնել այնպիսի քաղաքական գործողություններ, որ
ոտնահարում են միջազգային իրավունքն ու մարդկանց իրավունքները՝ այդպիսով առաջ տանելով իր
պանթուրանական երազանքի իրականացումը․ վերականգնել ցեղասպան Օսմանյան կայսրության անավարտ
նպատակները:
Իր երկրի ներքին տարածքում, դրանում բնակվող տարբեր ազգությունների ձուլման և թուրքացման
քաղաքականությունը շարունակելով, նա ոչ միայն խորացնում է այն խտրական միջոցառումները, որոնք
ուղղված են ոչ թուրքական և ոչ իսլամական տարրերի ոչնչացմանը՝ այդ երկու ինքնությունների ֆաշիստական
պատկերացումից, այլ համակարգված կերպով և օգտագործելով դատական համակարգը՝ որը գրեթե
ամբողջությամբ արձագանքում է իր հրամաններին և նպատակներին, հետապնդում, ճնշում, բանտարկում կամ
պաշտոնից հեռացնում է՝ ըստ գործի, իր հակառակորդներին:
Երեկ վերջին ժամերին իմացանք, որ Թուրքիայի վերաքննիչ գերագույն դատարանը հայց է ներկայացրել
Սահմանադրական դատարան՝ պահանջելով փակել և արգելել Ժողովուրդների դեմոկրատական
կուսակցությունը (HDP)՝ խորհրդարանական երրորդ ուժը և երկրի տարբեր ազգությունների և
բազմազանությունների շահերի ու իրավունքների ներկայացուցիչը և պաշտպանը: Պետական գլխավոր
դատախազ Բեքիր Շահինը ներկայացրեց գործը, որում ասվում է, որ HDP-ն նպատակ ունի «իր
հայտարարություններով և գործողություններով ոչնչացնել և վերացնել պետության և նրա ազգի անբաժանելի
միասնությունը»:
Այսպիսով, Էրդողանի բռնապետությունը ցույց է տալիս, որ այն չի բավարարվում պարզապես HDP-ի
հարյուրավոր պատգամավորների և քաղաքային ներկայացուցիչների, օրենսդիրների և խորհրդականների,
նահանգապետերի և քաղաքապետերի աշխատանքից ազատմամբ և բանտարկմամբ, այլ ցանկանում է
օրենքից դուրս հանել երկրի հեղափոխական և իսկական ժողովրդավարական ընդդիմությանը:
Արգենտինահայ Մշակութային Միությունից կոչ ենք անում Արգենտինայի ազգային, մարզային և
տարածաշրջանային իշխանություններին, քաղաքական կուսակցություններին, մարդկանց իրավունքների
պաշտպան կազմակերպություններին, ժողովրդական և հասարակական շարժումներին, ինչպես նաև մեր
գաղութի հաստատություններին և Հայաստանի և սփյուռքի քաղաքական և հասարակական
կազմակերպություններին, դատապարտել Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած ֆաշիստական
կառավարության քաղաքականությունը, պահանջելով բոլոր քաղբանտարկյալների ազատությունը,
դադարեցնել ընդդիմադիրների հետապնդումները, հարգել և երաշխավորել Թուրքիայի բոլոր բնակիչների
մարդկանց իրավունքների կատարումը։
Արժանթինահայ Մշակութային Միութիւն – ԱՄՄ Երիտասարդութիւն