Ստամբուլի «Քամփ Արմեն» հայկական որբանոցի շենքի քանդման դեմ պայքարը շարունակվում է Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

[ A+ ] /[ A- ]

07.08.15-1761chambar

94 օր է՝ բազմաթիվ մարդիկ շարունակում են պայքարել Ստամբուլի «Քամփ Արմեն» հայկական որբանոցի շենքի քանդման դեմ եւ պահանջում այն վերադարձնել հայերին:

Պայքարի նախաձեռնող «Նոր զարթոնք» շարժման անդամներից մի քանիսն այս օրերին կրկին Հայաստանում են, Համահայկական խաղերի Արեւմտահայաստանի պատվիրակության կազմում։

Եվս մեկ անգամ նրանք առիթ ունեցան խոսելու հիմնախնդրի մասին։ 1960-ական թվականներին հայ բողոքական եկեղեցու կողմից գնված տարածքում կառուցված որբանոցը ժամանակին աղքատ եւ որբ երեխաների համար ամառային ճամբար է եղել:

Սակայն հետագայում «Քամփ Արմեն»-ն ապօրինաբար խլել են հայկական հիմնադրամի ձեռքից: Նոր սեփականատերը մասամբ քանդել է շենքը՝ դրա տեղում էլիտար տներ կառուցելու նպատակով:

Հասարակական ճնշման արդյունքում շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Շարժման անդամ Սայաթ Թեքիրը նշել է, որ իրենց պահանջը ոչ թե շենքի սեփականատիրոջն է ուղղված, այլ՝ պետությանը: «Պետությունն ասում է՝ պետականացնենք եւ ձեզ շատ քիչ գումարով 40 տարով վարձով կտանք: Բայց մենք չենք ընդունում, որովհետեւ «Քեմփ Արմեն»-ը մերն է, ինչի՞ պիտի վարձով մնանք»,- ասում է Սայաթ Թեքիրը: