News.am
Ստամբուլահայերի «Նոր զարթոնք» շարժումը հայտարարություն է տարածել 2011-ի ապրիլի 24-ին զորամասում սպանված հայազգի զինվոր Սեւակ Բալըքչըի դատական գործընթացի հետ կապված՝ կոչ անելով բոլորին սեպտեմբերի 5-ին, երեկոյան ժամը 19։00-ին հավաքվել Ստամբուլի Թաքսիմի հրապարակում։
Հայտարարության մեջ նշվում է. «Նախորդ տարի ապրիլի 24-ին զինվորական պարտականությունը կատարելու ժամանակ զինծառայակցի կողմից սպանվեց Սեւակը։ Սպանությունից 1 տարի եւ 4 ամիս է անցել, սակայն մարդասպանը դեռ ազատության մեջ է։ Դատական գործը Դիարբեքիրում է ընթանում, ինչը դժվարացնում է դատական նիստերին հետեւելը։
Արդարության այս վեճում ամբողջ հայ ժողովրդին, եւ խիղճ ունեցող բոլորին կոչ ենք անում լինել Բալըքչը ընտանիքի կողքին եւ տեր կանգնել դատին։ Դրա առաջին քայլը կլինի սեպտեմբերի 5-ին, ժամը 19։։00-ին հավաքվենք Թաքսիմի հրապարակում»։