Հրատարակում ենք 1920 դեկտեմբերի 4-ի Սովետական Միության ղեկավար և Կոմունիստական կուսակցության առաջնորդ՝ Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինի գրած հոդվածը:
Տանջված ու բազմաչարչար, Անտանտայի և դաշնակների ողորմածությամբ սովի, քայքայման ու գաղթի մատնված Հայաստանը,- բոլոր «բարեկամների» կողմից խաբված այդ Հաճաստանը այժմ իր փրկությունը գտավ այն բանի մեջ, որ իրեն հայտարարեց սովետական երկիր:
Ո՛չ Անգլիայի, հայկական շահերի «դարավոր պաշտպանի» կեղծ հավաստիացումները, ո՛չ Վիլսոնի տխրահռչակ տասնևչորս կետերը, ո՛չ Ազգերի լիգայի մեծադղորդ խոստումները Հայաստանի կառավարման իր «մանդատով»- չկարողացան (և չէի՛ն կարող) փրկել Հայաստանը կոտորածից ու ֆիզիկական բնաջնջումից: Միայն Սովետական իշխանության գաղափարը Հայաստանին բերեց խաղաղություն և ազգային վերածննդի հնարավորություն:
Ահա մի քանի փաստեր, որոնք հասցրին Հայաստանի սովետականացմանը: Դաշնակների, Անտանտայի գործակալների կործանարար քաղալականությունը երկիրը հասցնում է անարխիայի և աղքատության: Դաշնակների սարքած պատերազմը Թուրքիայի դեմ վերջին ծայրահեղության է հասցնում Հայաստանի ծանր դրությունը: Սովից ու իրավազրկությունից տանջված՝ Հայաստանի հյուսիսային գավառները ապստամբում են նոյեմբերի վերջին և ստեղծում են Հայաստանի ռևոլյուցիոն ռազմական կոմիտե ընկեր Կասյանի գլխավորությամբ:
Նոյեմբերի 30-ին Հայաստանի ռևկոմի նախագահից ընկեր Լենինի անունով ստացվում է ողջույնի հեռագիր, որով հաղորդվում է Սովետական Հայաստանի ծննդյան, և ռևկոմի կողմից Դիլիջան քաղաքը գրավելու մասին: Դեկտեմբերի 1-ին Սովետական Ադրբեջանը հոժարակամ հրաժարվում է վիճելի գավառներից և հայտարարում է Զանգեզուրը, Նախիջևանը, Լեռնային Ղարաբաղը Սովետական Հայաստանին հանձնելու մասին: Դեկտեմբերի 1-ին ռևկոմը ողջունագիր է ստանում թուրքական հրամանատարությունից: Դեկտեմբերի 2-ին ստացվում է ընկեր Օրջոնիկիձեի հաղորդագրությոանն այն մասին, որ Երևանի դաշնակ կառավարությունը դուրս է քշված և Հայաստանի զորքերն իրենց դնում են ռևկոմի տրամադրության տակ:
Այժմ Հայաստանի մայրքաղաքը, Երևանը, Հայաստանի Սովետական իշխանության ձեռքում է:
Հայաստանի և նրան շրջապատող մուսուլմանների միջև եղած դարավոր թշնամությունը լուծվեց մեկ հարվածով, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի աշխատավորների միջև եղբայրական համերաշխություն հաստատելու միջոցով:
Թող իմանան բոլորը, ում հարկ է գիտենալ, որ այսպես կոչված հայկական «պրոբլեմը», որի վրա ապարդյուն գլուխ էին ջարդում իմպերիալիստական դիվանագիտության հին գայլերը, կարողացավ լուծել միայն Սովետական իշխանությունը:
Կեցցե՜ Սովետական Հայաստանը:
Ի. Վ. Ստալին
Երկեր, հատ. 4, էջ 458-459
Արտատպուած՝ Նոր Սեւանէն